կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ուսման հնարավորություն Սլովակիայում

Ուսման հնարավորություն Սլովակիայում

Սլովակիայի Հանրապետությունը 2023-2024 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետությանն է տրամադրել համալսարանական մեկ կրթաթոշակ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի համար։

ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների համար համալսարանական ուսուցման ուղղություններն են.

Ուսուցիչների վերապատրաստում և կրթություն.
Տնտեսագիտություն և կառավարում.
Էկոլոգիական և բնապահպանական գիտություններ.
Կենսատեխնոլոգիա, գյուղատնտեսություն և լանդշաֆտ.
Փայտի գիտություն և տեխնոլոգիա.
Անտառային տնտեսություն (բացի անտառային էկոհամակարգային ծառայություններից).
Անասնաբուժական բժշկություն.
Ընդհանուր բժշկություն (բացառությամբ՝ բժշկական կենսաֆիզիկայի, բժշկական, կլինիկական և դեղագործական կենսաքիմիայի, բժշկական նյարդաբանության).
Ստոմատոլոգիա.
Դեղագիտություն.
Առողջապահական գիտություններ (բացառությամբ՝ ատամնաբուժական հիգիենայի, ֆիզիոլոգիական և կլինիկական սնուցման, ֆիզիոթերապիայի, ճառագայթային տեխնոլոգիայի, ատամնաբուժական տեխնիկայի),
Հանրային առողջություն.
Մեքենաշինություն.
Քաղաքացիական ճարտարագիտություն.
Համակարգչային գիտություն.
Կիբեռնետիկա.
Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկա.
Քիմիական ճարտարագիտություն և տեխնոլոգիա.
Սննդի տեխնոլոգիա.
Տրանսպորտ (բացառությամբ՝ տրանսպորտային ծառայությունների, փոստային ծառայությունների, լոգիստիկայի).
Երկրի ռեսուրսների արդյունահանում և վերամշակում.
Ճարտարապետություն և քաղաքաշինություն:
Ուսանողները կրթաթոշակ ստանալու համար էլեկտրոնային եղանակով կարող են դիմել 2023 թվականի մարտի 24-ից մինչև մայիսի 30-ը www.vladnestipendia.sk կայքի միջոցով, որտեղ առկա է նաև ձեռնարկ՝ բոլոր անհրաժեշտ տեղեկություններով: Տեխնիկական աջակցություն ստանալու համար թեկնածուները կարող են կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեի՝ [email protected] և +421 907 551 404 հեռախոսահամարի միջոցով:

Պետական կրթաթոշակ ստանալու նախապայմանը սլովակերենի իմացությունն է։ Դիմորդները հնարավորություն ունեն լեզվի անվճար մասնագիտական ուսուցում անցնել Բրատիսլավայում՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Ընտրված թեկնածուները պարտավոր են ներկայացնել պահանջվող փաստաթղթերի բնօրինակները, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ կամ ԿԳՄՍՆ-ի կողմից առաջադրման պաշտոնական նամակը:

Հարցերի դեպքում դիմել ԿԳՄՍՆ արտաքին կապերի բաժին, հեռ. 010-599696:

  • Կիսվել: