Ուշի համայնքի Սուրբ Սարգիս վանական համալիրի վերականգնման աշխատանքների մեկնարկին ընդառաջ կկատարվի օրհնության արարողություն (տեսանյութ)
Ապրիլի 20-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Ուշի համայնքի 7-րդ դարում կառուցված Սուրբ Սարգիս վանական համալիրի վերականգնման աշխատանքների մեկնարկին ընդառաջ կկատարվի օրհնության արարողություն:
Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրի վերականգնման ծրագիրը նախաձեռնում են Digitain Group, Armenia Wine Company ընկերությունների հիմնադիր, FC Noah ֆուտբոլային ակումբի սեփականատերեր Վարդանյան-Մկրտչյան ընտանիքները: