երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էկոակտիվիստները թռուցիկներ են փակցրել Բոտիչելիի «Գարուն» կտավի վրա

Էկոակտիվիստները թռուցիկներ են փակցրել Բոտիչելիի «Գարուն» կտավի վրա

Էկո ակտիվիստների խումբը թռուցիկներ է փակցրել Սանդրո Բոտիչելիի «Գարուն» կտավի վրա Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին՝ հղում անելով Տոսկանական la Nazione թերթին:

Հինգ երիտասարդներ նկարի պաշտպանիչ էկրանին և դահլիճի պատերին փակցրել են անցյալ տարվա ջրհեղեղի լուսանկարներով մանիֆեստներ: Մյուս խումբը, ինչպես հայտնել Է թերթը, ձերբակալվել է ելույթից առաջ։

Ակցիան տևել է մի քանի րոպե, սակայն պատկերասրահի այցելուները ստիպված են եղել լքել դահլիճը։

  • Կիսվել: