ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թվայնացվել է Մխիթարյան միաբանության գրադարանների հայկական մամուլի արխիվը

Թվայնացվել է Մխիթարյան միաբանության գրադարանների հայկական մամուլի արխիվը

Թվայնացվել է Մխիթարյան միաբանության գրադարանների հայկական մամուլի արխիվը: Նախաձեռնությունն իրականացվել է Գիտություների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի, Մխիթարյան միաբանության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի համագործակցության շնորհիվ:

Թվային գրադարանում տեղ են գտել հավաքածուներ 1794-1920-ի հայկական մամուլից: Օգտատերերը շտեմարանից կարող են օգտվել անվճար: Ընթերցողին ու հետազոտողին ներկայացվող թվային նյութերն ունեն նկարագրություններ և ցանկագրված են գրադարանագիտության ժամանակակից չափորոշիչներով:

Թվայնացվել է Մխիթարյան միաբանության Վիեննայի ավագ մենաստանի գրադարանի 400 հազար էջ: Աշխատանքը շարունակվում է:

  • Կիսվել: