ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքին հանձնված սրբավայրեր. Նաիրա Զոհարբյան

Թուրքին հանձնված սրբավայրեր. Նաիրա Զոհարբյան

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում ՛՛Թուրքին հանձնված սրբավայրեր՛՛ վերտառությամբ գրառում է արել, որտեղ նշել է, թե մշակույթի ո՛ր հուշարձաններն են անցել Ադրբեջանի վերահսկողության ներքո: 

՛՛Արցախը հանձնելուց հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայկական մշակույթի 1456 ֆանտաստիկ հուշարձաններ. 161 վանք և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև՝ Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

Ազերի վանդալներն արդեն հասցրել են իրենց սմբակներով պղծել Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիները՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: