ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրքիայում տեղի է ունեցել «Սանասարյան հանի» վարձակալության դռնփակ մրցույթը

Թուրքիայում տեղի է ունեցել «Սանասարյան հանի» վարձակալության դռնփակ մրցույթը

Ստամբուլում գտնվող «Սանասարյան հան» (Սանասարյան տուն) անշարժ գույքը, որը ժամանակին պատկանել է հայ համայնքին, 35 տարի ժամկետով վարձակալության է տրվել: Գույքը, որը ներկայումս գրանցված է Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության հաշվեկշռում և որի սեփականության հարցը Պոլսի հայոց պատրիարքարանը վիճարկում է այդ երկրի Սահմանադրական դատարանում, վարձակալության է հանվել հունվարի 28-ին: Վարձակալության մրցույթը կայացել է փակ դռների հետևում:

Հրապարակման մեջ նշվում է, որ մրցույթում շահել է «Gap-San Eserler İnşaat» կազմակերպությունը, որը Հիմնադրամների գլխավոր վարչությանը պետք է տարեկան 3 մլն թուրքական լիրա վճարի:

Թուրքական պատկան մարմինները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել գործարքի մասին, քանի որ Հիմնադրամների տարածքային վարչությունը մրցույթի արդյունքները դեռ չի հաստատել:

  • Կիսվել: