հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիայում Կոմիտասին նվիրված համերգ կտեղի կունենա

Թուրքիայում Կոմիտասին նվիրված համերգ կտեղի կունենա

Ստամբուլում կանցկացվի Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ, տեղեկացնում է ermenihaber-ը:

 «Հնչում է Առավոտ լուսոն» խորագրով համերգին կմասնակցեն մի շարք անվանի արվեստագետներ ու երաժշտական խմբեր Թուրքիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից: Համերգի ընթացքում Կոմիտասի ստեղծագործությունները կկատարեն Այնուր Դողանը, Էրթան Թեքինը, Գևորգ Դավթյանը, Լևոն Էրոյանը, «Լուսավորիչ» մանկական երգչախումբն ու Սևանա Չաքերյանը, Փերվին Չաքարը, Շևվալ Շամը, «Ոմանք» երաժշտական խումբը, Հայաստանից հրավիրված «Գողթ» երաժշտական խումբը, ԱՄՆ-ից հրավիրված Արա Դինքչյանը և «Զուլալ» եռյակը։

Թուրքական «Anadolu Kültür» ու «Kalan Müzik» մշակութային կենտրոնների և Մաքսիմ Գորկու անվան թատրոնի համագործակցությամբ կազմակերպված համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 20։30-ին Ստամբուլի «Cemal Reşit Rey» համերգասրահում։ Համերգը նաև ուղիղ եթերով կհեռարձակվի «Kalan Müzik»-ի յութուբյան էջում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: