հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայում հայտնաբերվել է Սուրբ Նիկոլայի գերեզմանը

Թուրքիայում հայտնաբերվել է Սուրբ Նիկոլայի գերեզմանը

Թուրքիայի Դեմրե քաղաքում հնագետները հայտնաբերել են Սուրբ Նիկոլայի գերեզմանը: Այս մասին գրում է The Sun-ը։

Սրբի աճյունը հայտնաբերվել է 6-րդ դարի հնագույն եկեղեցու տակ գտնվող դամբարանում։ Ենթադրվում է, որ նա մահացել է ավելի քան 1600 տարի առաջ (343 թ.):
 
Եկեղեցու մարմարե հատակի տակ, 1,5 մետր խորության վրա, հնագետները գերեզման են հայտնաբերել։ Նրանք վստահ են, որ դամբարանը երկրաշարժիհետևանքով անցել է գետնի տակ և մնացել է անհայտ, այնքան ժամանակ, քանի դեռ ժամանակակից տեխնոլոգիաները հնագետներին թույլ չէին տվել սկանավորում կատարել մակերևույթի տակ:

  • Կիսվել: