երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում գտնվող 700-ամյա հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում նշվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Թուրքիայում գտնվող 700-ամյա հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում նշվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը

Թուրքիայի Դիարբեքիրի Սուր շրջանում գտնվող 700-ամյա հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում նշվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման կամ Խաղաղօրհնեքի տոնը, հայտնում է ermenihaber.am-ը:

Եկեղեցին պատկանում է ուղղաառ հայերին։ Եկեղեցու առաջնորդ Ուդի Երվանդը խոսել է Խաղողօրհնեքից և նշել, որ այն նույնացվում է Մարիամ Աստվածածնի հետ և խորհրդանշում է պտղաբերություն։

«40-50 տարի առաջ 700-ամյա եկեղեցում խաղողը դրել են դռան դիմաց արկղերի մեջ և բաժանել հարևաններին։ Մենք փորձում ենք պահպանել 700-ամյա հայկական եկեղեցու ճարտարապետությունը, ինչպես նաև շարունակել «Խաղողի տոնի» ավանդույթը»,- ասել է նա։

  • Կիսվել: