ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրքիայի իշխանությունները կվերանորոգեն Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը

Թուրքիայի իշխանությունները կվերանորոգեն Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը

Թուրքիայի իշխանությունները որոշել են ամբողջովին վերանորոգել Անիի ավերակներում գտնվող Մանուչեի մզկիթը։ Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարություն է արել առ այն, որ նախարարությանը կից Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության հսկողությամբ մեկնարկել են աշխատանքներ, որոնց նպատակը մզկիթն ապագա սերունդներին փոխպանցելն ու աշխարհում հանրահռչակելն է, գրում է ermenihaber.am-ը:

Մզկիթի վերակառուցման և նախագծման աշխատանքների իրականացման համար արձանագրություն է ստորագրվել Զարգացման գործակալությունների գլխավոր վարչության և Մշակութային ժառանգության ու թանգարարնների գխավոր վարչության միջև։

Ըստ արձանագրության՝ նախագծին ֆինանսական օժանդակություն են ցուցաբերելու Թուրքիայի տարբեր շրջաններում գործող 26 զարգացման գործակալություն, իսկ վերանորոգման աշխատաքները նախատեսվում է ավարտել 2021թ օգոստոսի 26-ին՝ Մանազկերտի ճակատամարտի 950-ամյակին։

 

  • Կիսվել: