հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները

Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ երեք օր շարունակ՝ հունիսի 6-8-ը, ժամը 20:00-ից, Թումոյի այգում կներկայացվեն Արամ Խաչատրյանի բալետային գլուխգործոցները:
 
Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Բեմում լինելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
 
Հունիսի 6 - «Գայանե»
 
Հունիսի 7 - «Դիմակահանդես»
 
Հունիսի 8 - «Սպարտակ»
 
Մուտքն ազատ է:
 
Նշենք, որ հունիսի 6-ին, 7- ին և 8- ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ը:
 
Թումոյի այգուց կգործեն նաև անվճար ավտոբուսներ` դեպի մետրոյի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ:

  • Կիսվել: