հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թումանյանի թանգարանը պատրաստվել է բանաստեղծի տարեդարձին. սպասվող միջոցառումները

Թումանյանի թանգարանը պատրաստվել է բանաստեղծի տարեդարձին. սպասվող միջոցառումները

Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակի կապակցությամբ բանաստեղծի թանգարանը պատրաստել է մի քանի միջոցառումներ: Փետրվարի 19-ին թանգարանում միջոցառումների մեկնարկը կտրվի 10:30-ին՝ հյուրասիրությամբ և գրքերի տոնավաճառով, որը կշարունակվի մինչև 18:00-ն: 10:30-16:00-ն թանգարանում կանցկացվի կենացների մրցույթ, ժամը 11:30-ին կլինի «Ընտանեկան փոստարկղ» կրթական ծրագրի շնորհանդեսը, ժամը 13:00-ին՝ «Ռոտոնդա» ներառական թատերախմբի ներկայացումը, 14:00-ին «Սիրունի՜կ, սիրունի՜կ» և «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների գունազարդ գրքի շնորհանդեսը:

Ժամը 15:00-ին Երևանի էստրադային և ջազային պետական քոլեջի սաները հանդես կգան «Կիկոսի մահը» և «Սուտլիկ որսկանը» ներկայացումներով, ժամը 17:00-ին կմեկնարկի «Տիեզերք» բենդի մենահամերգը:

 

  • Կիսվել: