«Tricolor» Yerevan Night Run-ը անցկացնելու համար Հրազդանի կիրճի մարզական գոտին փակ կլինի
2026թ․ հունվարի 28-ին կանցկացվի «Tricolor» Yerevan Night Run գիշերային մրցավազք` նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ միջոցառումը կանցկացվի Հրազդանի կիրճի մարզական գոտում՝ «Ֆլորենս» համալիրի հատվածից մինչև Դավթաշենի կամրջի մոտ գտնվող գազի բաշխիչ ցանցը՝ 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: Նախապատրաստական փուլը կազմակերպելու նպատակով ժամը 13։00-20։00-ն ճանապարհահատվածը երկկողմանի ամբողջությամբ փակ կլինի երթևեկության համար։


