երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Թիկունքը՝ մշակույթ» ծրագիրը՝ Տավուշում

«Թիկունքը՝ մշակույթ» ծրագիրը՝ Տավուշում

Երեկ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

 «Միջոցառման ընթացքում Վարսենիկ Ավանյանը կատարել է հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, իսկ Վահագն Հայրապետյանը ներկայացրել է հեղինակային, ինչպես նաև հայտնի ու սիրված ջազ մեղեդիների սեփական մշակումները:

 Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 5-ից: Առաջին միջոցառումներն անցկացվել են Արծվաբերդ (օգոստոսի 5) և Տավուշ (օգոստոսի 6) գյուղերում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանի երաժիշտների և «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: