շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանները նախաձեռնել են «Երաժշտական ողջույն» ծրագիրը

Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանները նախաձեռնել են «Երաժշտական ողջույն» ծրագիրը

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանները նախաձեռնել են «Երաժշտական ողջույն» ծրագիրը:
 
«Մեր առաջին ողջույնն ենք ուղարկում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին:
Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել Ձեր ազատ ողջույնը: Ողջույնի ձևը ազատ է:

Մենք բոլորս մի ընտանիք ենք:

ԿԵՑՑԵ Հայ թատրոնը և իր ապագան»,-  գրված է թատրոնի ֆեյսբուքյան էջում ու ներկայացված իրենց «Երաժշտական ողջույնը»։ 

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն ընդունել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի «Երաժշտական ողջույնը» և կպատրաստեն իրենցը։ 

  • Կիսվել: