շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տիգրան Համասյանն արժանացել է Deutscher Jazzpreis-ի 2 մրցանակին

Տիգրան Համասյանն արժանացել է Deutscher Jazzpreis-ի 2 մրցանակին

Հայազգի աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանն արժանացել է Deutscher Jazzpreis -ի 2 մրցանակին վերջին The Call Within ալբոմի համար՝ «Artist of the Year, International» և «Piano/Keyboard» անվանակարգերում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Համասյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Deutscher Jazzpreis-ի ժյուրիի անդամներին և կազմակերպիչներին, շնորհավորել է նաև բոլոր անհավանական տաղանդավոր երաժիշտներին, որոնք այս տարի առաջադրվել և մրցանակի են արժանացել:

  • Կիսվել: