շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին: Վերջինս մայրաքաղաքում է քաղաքապետի հրավերով՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջութակահարին՝ պատանի երաժիշտներին նման բացառիկ հնարավորություն տալու համար:
Խոսելով Երևանի ջերմ հյուրընկալության մասին իր տպավորությունների մասին՝ Ավգուստին Հադելիխը նշել է, որ ինքը ևս ոգևորությամբ ու անհամբերությամբ է սպասում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթին:

Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

  • Կիսվել: