չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Telcell-ը կրկին Koreez համադպրոցական մրցույթի կողքին է

Telcell-ը կրկին Koreez համադպրոցական մրցույթի կողքին է

Koreez-ը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների առարկայական առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել աշակերտների կրթվելու մղումը՝ անկախ նրանց ուսման առաջադիմությունից, և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։

Telcell-ն արդեն երկրորդ անգամ կրթության աշխարհում մեծ հետաքրքրություն առաջացրած այս մրցույթի գլխավոր գործընկերն է։ 

Telcell-ն ապահովում է մրցույթին գրանցման համար վճարումների ընդունումը եւ՛ Telcell Wallet հավելվածով, եւ՛ Telcell տերմինալներով: Գրանցումը բաց է մինչեւ ապրիլի 14-ը:

Koreez-ին մասնակցելով՝ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում ստուգել ուսումնական տարում կուտակածդ ողջ գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ լրացնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը։ 

Telcell-ը շարունակում է լինել կրթական այն նախագծերի կողքին, որոնք ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար։ 

Շտապեք գրանցվել կրթական աշխարհի «Օսկարին»՝ www.koreez.am 

  • Կիսվել: