հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստյան արարողությունը

Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստյան արարողությունը

Այսօր տեղի ունեցավ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստի արարողությունը, որին ներկա էին նրա հարազատները, ընկերներն ու բարեկամները: Ներկաների շարքում էին Ռոբերտ Քոչարյանն ու ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավորները:

Նշենք, որ հոգեհանգստյան արարողությունը տեղի ունեցավ ՛՛Արամ Խաչատրյան՛՛ համերգասրահի ճեմասրահում:

՛՛Դավոյանը հետաքրքիր մարդ էր ու անգամ վիճելիս ժպտում էր, երբեք դառնություն, մաղձ չի եղել նրա խոսքում՛՛,-հիշելով գործընկերոջը՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ նշեց. ՛՛Ռազմիկ Դավոյանն այն ստեղծագործողն է, որը մոլորակ է ստեղծել: Այն կա և ցանկացողը կարող է գնալ այնտեղ, ապրել այդ բանաստեղծություններով, շնչել դրանցով, ուժեղանալ՛՛:

Հավելենք նաև, որ Վեհափառ Հայրապետն աղոթեց Ռազմիկ Դավոյանի հոգու հանգստության համար:

Բանստեղծին վերջին հրաժեշտը կտան հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեծ Պարնի համայնքում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին Երևանում մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

 

  • Կիսվել: