երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տեղի ունեցավ Մատենադարանին ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը. Փաշինյան (տեսանյութ)

Տեղի ունեցավ Մատենադարանին ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը. Փաշինյան (տեսանյութ)

Տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանին ՀՀ կառավարության կողմից 15-֊րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
՛՛Մատենադարանին ընծայաբերվող ձեռագիրը գրվել է Վասպուրականի Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում, որը գտնվում է Նարեկավանքից ոչ հեռու և բացառիկ է այն հանգամանքով, որ Առբերդի հռչակավոր վանքից պահպանված եզակի ձեռագիր է ու հարուստ է նաև նկարզարդումներով՝ ավետարանիչների պատկերներ, կիսախորաններ, լուսանցազարդեր՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: