կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղի կունենա Վահագն Հովնանյանի 90-ամյակին նվիրված համերգ

Տեղի կունենա Վահագն Հովնանյանի 90-ամյակին նվիրված համերգ

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա հայտնի գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանի 90-ամյակին նվիրված համերգ։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա անվանի թավջութակահար Ալեքսանդր Ռամը, համերգը կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։

Համերգային ծրագրում ընդգրկված են Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը և Ալեքսանդր Հարությունյանի Սիմֆոնիան։ Երեկոն կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Վահագն Հովնանյանը մեկն էր սփյուռքի այն գործարարներից, որոնք անկախության առաջին տարիներին ոչ միայն բնակություն հաստատեցին իրենց հայրենիքում, այլև մեծածավալ ներդրումներ կատարելով՝ նպաստեցին Հայաստանի շենացմանը։ Վահագն Հովնանյանը մշտապես աջակցել է նաև հայ մշակույթին ու արվեստին։

  • Կիսվել: