երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝  Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և  Անդրես Գաբետտայի մասնակցությամբ

Տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Անդրես Գաբետտայի մասնակցությամբ

Հունվարի 24-ին՝ ժամը 19:30-ին‚ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ բանդոնեոնահար-ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և ջութակահար Անդրես Գաբետտայի մասնակցությամբ։

Համերգի ծրագրում ներառված են Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» ջութակի և լարային նվագախմբի համար և Աստոր Պիացոլլա/Ռոբերտո Մոլինելլիի «Բուենոս Այրեսի տարվա չորս եղանակները» ջութակի, բանդոնեոնի և լարային նվագախմբի համար ստեղծագործությունները։

«Տարվա եղանակները» համերգը կղեկավարի մենակատար/դիրիժոր Անդրես Գաբետտան։

  • Կիսվել: