ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՃՇՀԱՀ-ի ուսանողը 1500 եվրոյի չափով կրթաթոշակ է ստացել Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ

ՃՇՀԱՀ-ի ուսանողը 1500 եվրոյի չափով կրթաթոշակ է ստացել Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ

Ուսանողների միջազգային օրը առանձնակի կարևորվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողի համար:

Ինչպես  հայտնեց ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, «Յուրգիս Բալտրուշայտիսի» անվան ամենամյա մրցանակաբաշխությանը Աստղիկ Ղազարյանի՝ «Վարդանանց, Շահինյան, Չարենց փողոցներին հարող տարածքի վերակազմակերպման հայեցակարգային նախագիծը» հաղթող է  ճանաչվել՝ «Պատմաճարտարապետական միջավայրի արդիականացում» անվանակարգում և արժանացել «Պետրոս Ալոյան» հիմնադրամի կողմից սահմանված 1500 եվրոյի չափով կրթաթոշակի:

ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Մեդիամաքս» գործակալության կողմից համատեղ իրականացվող լիտվացի պատմաբան, արվեստաբան և համեմատական հետազոտությունների հիմնադիր Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա մրցանակաբաշխությունը կայացել է 2022 թ. նոյեմբերի 17-ին համալսարանի Յ.Բալտրուշայտիսի անվան լսարանում:

Մրցույթի ավարտական փուլին ներկա էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Էվալդաս Գալվանաուսկասը, «Պետրոս Ալոյան»  հիմնադրամի նախագահ Հայկ Ալոյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը, ինչպես նաև համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ուսանողները: Ներկաները բարձր գնահատեցին եռակողմ այս համագործակցությունը և ուրախությամբ ընդգծեցին, որ այն դարձել է ավանդական: Մրցույթի նախնական փուլում հանձնաժողովին ներկայացվել է 17 նախագիծ:

  • Կիսվել: