շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ճապոնացի հանրահայտ երաժիշտները կկատարեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները

Ճապոնացի հանրահայտ երաժիշտները կկատարեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները

Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունից հաղորդում են՝ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Տոկիոյում Կոմիտասի անվան երաժշտական միության համահիմնադիր, դաշնակահար Տակահիրո Ակիբայի և ջութակահարուհի Կեիկո Ուրուշիհարայի հետ: Ս.թ. մարտի 13-ին Տոկիոյում կկայանա Ակիբայի և Ուրոիշիհարայի համերգը, որի շրջանակներում երաժիշտները կկատարեն նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ անվանի հայ երգահանի 100-ամյակի կապակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են նաև երաժիշտների և դեսպանության միջև համագործակցության հետ կապված այլ հարցեր, ինչի շրջանակներում կարևորվեց նաև ս.թ. հունիսի վերջին Նագանո պրեֆեկտուրայում ծրագրված համերգը, որը նվիրված կլինի Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

  • Կիսվել: