հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ճապոնացի դուդուկահարը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ պատվոգրով

Ճապոնացի դուդուկահարը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ պատվոգրով

Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումին պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով:

Ինչպես տեղեկացրեցին Ճապոնիայում ՀՀ դեսպանատնից, փետրվարի 14-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում պատվոգիր է հանձնել ճապոնացի երաժիշտին: Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները:

Դեսպանը շնորհավորել է Յասուտակա Տարումիին պատվոգրին արժանանալու կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ:

 

 

 

  • Կիսվել: