կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թբիլիսիում նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը

Թբիլիսիում նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը

Երեկ՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի 155-ամյակի կապակցությամբ Թբիլիսիում նշվեց մեծ բանաստեղծի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը, գրում է akhaltskha.net-ը:

Տոնական միջոցառումները մեկնարկեցին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվեց հոգեհանգստյան կարգ։

Նույն օրը Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը և բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի «Հարություն» գրքի շնորհանդեսը, որին հաջորդեց միմյանց գիրք նվիրելու արարողությունը։

  • Կիսվել: