ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թբիլիսիում կայացել է «Հին Թիֆլիսի հայկական հետքերով» գրքի շնորհանդեսը

Թբիլիսիում կայացել է «Հին Թիֆլիսի հայկական հետքերով» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Թբիլիսիի «Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Հին Թիֆլիսի հայկական հետքերով» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակը Էդուարդ Բաբայանն է։ Շնորհանդեսի կապակցությամբ կազմակերպված միջոցառում-ներկայացմանը ներկա էին Վրաստանում հայ համայնքի ներկայացուցիչներ, գրում է aliq.ge-ն:

Գրքի վերաբերյալ «Ալիք Մեդիայի» հետ զրուցեց հայազգի հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը։

«Հին Թիֆլիսի հայկական հետքերով» վերնագիրը կրող գիրքն ուղեցույց գիրք է, ընդգրկում է 140 հասցե` հայկական ծագում ունեցող կառույցների, եկեղեցիների, մշակութային կենտրոնների, բնակելի տների հասցեներ և այլն։

Գիրքը նաև ունի շատ հետաքրքիր քարտեզ։ Մարդուն` զբոսաշրջիկ լինի, թե հետաքրքրված անձ, Թբիլիսիին ծանոթ, թե անծանոթ, եթե ցանկանում է տեղեկություն ստանալ Թբիլիսիի մասին և Թբիլիսիում հայ ազգի ունեցած ժառանգության մասին, գիրքը շատ օգտակար կարող է լինել», — պատմում է հասարակական գործիչը։

Չիդիլյանը նաև հավելում է, որ գրքի հեղինակը՝ Բաբայանը, այցելել է Թբիլիսի, գերվել `է քաղաքով և սկսել է ուսումնասիրել տարբեր աղբյուրների տեղեկություններ, ամբողջացրել և ընդհանրացրել է այդ տեղեկությունները և կազմել ուղեցույցը։

  • Կիսվել: