հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում երկու ներկայացում կխաղա

Թբիլիսիի հայկական թատրոնը Բաթումիում երկու ներկայացում կխաղա

Թբիլիսիի հայկական պետական դրամական թատրոնը Բաթումիի հանդիսատեսին կներկայացնի Մեղադրական եզրակացություն և Հին վրացական վոդևիլներ բեմադրությունները, գրում է aliq.ge-ն:

Բաթումյան հյուրախաղերը գրեթե մեկ ամսով  հետաձգվել էին` կորոնավիրուսով պայմանավորված կարգավորումների պատճառով։

Բաթումիի Իլյա Չավճավաձեի անվան թատրոնի բեմում սեպտեմբերի 29֊ին կլինի Նոդար Դումբաձեի Մեղադրական եզրակացությունը։ Սա թատրոնի խաղացանկի` վրացերենով միակ ներկայացումն է։  Սեպտեմբերի 30֊ին Հին վրացական վոդևիլները` վերականգնված տարբերակով։

Տոմսերը վաճառվում են։

Վերջերս թատրոնը հյուրախաղերով եղավ Ջավախքում։

 

  • Կիսվել: