շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տարբեր ազգերի արվեստագետների մերձեցում, երաժշտական արվեստի հանրահռչակում. «Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնի նպատակները

Տարբեր ազգերի արվեստագետների մերձեցում, երաժշտական արվեստի հանրահռչակում. «Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնի նպատակները

Երաժշտական «Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնը հիմնադրվել է 2022 թ․ համանուն հասարակական կազմակերպության կողմից:

Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է հետհամաճարակային շրջանում պատանիների ու աղջիկների երաժշտական կատարողական վարպետության բարձրացումը, տարբեր ազգերի արվեստագետների մերձեցումն ու համագործակցությունը, երաժշտական արվեստի հանրահռչակումը:

Ընթացիկ տարվա մայիսին տեղի ունեցավ «Մաեստրո» I միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը, որի 7 անվանակարգերում 6 տարեկան և բարձր տարբեր տարիքային խմբերում մասնակցեցին շուրջ 470 երաժիշտ կատարողներ Ավստրիայից, Իտալիայից, Կիրգիզիայից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից:

Մասնակիցների ելույթները գնահատեցին տարբեր անվանակարգերի միջազգային ժյուրիները, որտեղ ընդգրկված էին տարբեր երկրների հանրաճանաչ երաժիշտներ:

Իրենց անվանակարգերում հաղթող մասնակիցները պարգևատրվեցին I, II, III կարգի դիպլոմներով, հատուկ մրցանակներով և նվերներով, իսկ լավագույնները արժանացան «Մեծ մրցանակ»-ի:

Հաղթողների և «Մեծ մրցանակ»-ակիրների Գալա-համերգը տեղի կունենա ս/թ հուլիսի 6-ին, ժամը 18:00, հայ-ռուսական համալսարանի դահլիճում:

Մասնակիցների համար հուլիս ամսին կկազմակերպվեն նաև վարպետության դասեր հանրաճանաչ երաժիշտների կողմից:

  • Կիսվել: