հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թանգարաններում էլ.տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ կներդրվի

Թանգարաններում էլ.տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ կներդրվի

Թանգարաններում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ կներդրվի: Դրա ստեղծման և ներդրման ծրագրի նախաորակավորման փուլն է անցկացվել։

Ծրագիրը վերաբերում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանի:

Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել են միաժամանակյա բանակցություններ 2 փուլով անցկացված մրցույթի նախաորակավորված բոլոր մասնակիցների հետ:

Նախաորակավորման փուլ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ և պատասխանել ԿԳՄՍՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից բարձրացված հարցերին:

Նախարարության ենթակայության թանգարաններում միասնական տոմսային տնտեսության ներդրման համար համապատասխան ծրագրի ձեռքբերման նպատակով ձևավորված մասնագիտական խումբը ղեկավարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Խորհրդատուի կարգավիճակով նախաորակավորման նիստին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ՀՀ կենտրոնական բանկից:

  • Կիսվել: