շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թանգարանների փակման դեպքում ով է տնօրինելու թանգարանային առարկաները. Կառավարությունը կարգ սահմանեց

Թանգարանների փակման դեպքում ով է տնօրինելու թանգարանային առարկաները. Կառավարությունը կարգ սահմանեց

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում հաստատեց վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ թանգարանների վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման դեպքում թանգարանային առարկաների հետագա տնօրինման իրավական կարգավորման համար մինչ այժմ բացակայում է միասնական ընթացակարգը: Ուստի նման իրավիճակներում թանգարանային առարկաների հետագա տնօրինումը, դրանց պատշաճ պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել միասնական ընթացակարգ:

Այս որոշման նպատակն է վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման դեպքում ՀՀ պետական սեփականություն հանդիսացող թանգարանային հավաքածուների հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումը:

  • Կիսվել: