Թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն
Կառավարությունը սահմանել է ՀՀ թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն ՀՀ թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը:
Որոշման ընդունման նպատակը պետության կողմից մշակութային արժեքների պետական վերահսկողության իրականացումն է: Ըստ այդմ՝ անկախ թանգարանի ուղղվածությունից և սեփականության ձևից, կարգի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել իրավական դաշտ թանգարանային առարկաների կամ հավաքածուների կառավարման և պահպանման գործընթացում:
Շտեմարանը հնարավորություն կտա ապահովել միասնական վերահսկողություն, թափանցիկություն, հավաքագրում և վերլուծություն իրականացնելու համար: