հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Take 6 խմբի անդամները ժամանեցին Հայաստան

Take 6 խմբի անդամները ժամանեցին Հայաստան

«Գրեմմի»-ի 10-ակի դափնեկիր Take 6 ակապելա խմբի անդամները  ժամանեցին Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում երաժիշտները News.am STYLE-ի հետ կիսվեցին իրենց էմոցիաներով, գրում է News.am-ը:

«Առաջին անգամ ենք Հայաստանում եւ շատ ոգեւորված ենք: Շատ ենք լսել ձեր անուշահամ մրգերի, խոհանոցի եւ, իհարկե, գինու մասին»:

Խմբի անդամները նշեցին, որ անհամբերությամբ են սպասում վաղը` դեկտենբերի 18-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք իրենց համերգին: Այն նվիրված է ջազի լեգենդ, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի 75-ամյակին:

«Մենք միշտ էլ ցանկացել ենք գալ այստեղ, առհասարակ, սիրով համաձայն ենք համերգներ ունենալ ցանկացած վայրում: Վերջապես հասանք Հայաստան: Սպասեք մեր համերգին, այն թեժ է լինելու»,-խոստացան հայտնի խմբի երաժիշտները:

Take 6-ի հայաստանյան համերգի կազմակերպիչը Prime Production-ն է:

 

  • Կիսվել: