ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սուրբ Քաթբերտ եկեղեցում հնչել են Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները

Սուրբ Քաթբերտ եկեղեցում հնչել են Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները

Մայիսի 21-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո Սուրբ Քաթբերտ եկեղեցում տեղի է ունեցել համերգ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին, որը կազմակերպել էր «Կլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան։
 
Ողջույնի խոսքում ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ընդգծել է մշակույթի դերը՝ որպես կապող կամուրջ Հայաստանի և Միացյալ Թագավորության ժողովուրդների միջև։
Դեսպանը նաև նշել է, որ այս տարի ՀՀ-ն և ՄԹ-ն տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը հնարավորություն է ընձեռում ՄԹ ժողովրդին ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը։
 
Համերգի ընթացքում «Քլինգեն» երգչախումբի և «Քլինգեն» կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահ), ինչպես նաև մի շարք միջազգային ճանաչում ունեցող հայ և արտասահմանյան երաժիշտների կատարմամբ հնչել են Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։

  • Կիսվել: