հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ (բեմականացումը և բեմադրությունը՝ Կարինե Քոչարյանի, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի)հյուրախաղերով հանդես կգա Երևանում,ինչպես նաև Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

Երևանում ներկայացման ցուցադրությունները տեղի կունենան ս. թ. սեպտեմբերի 17-ին, 18-ին և 19-ին ժամը 19:00-ին՝ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 22-ին ժամը 19:00-ին՝ Հրազդանի դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 24 և 25-ին ժամը 19:00-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և սեպտեմբերի 27 և 28-ին ժամը 19:00-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Բեմադրությունը «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում սեպտեմբերի 29 և 30-ին կներկայացվի համապատասխանաբար Տաշիրում և Ալավերդիում։

 

  • Կիսվել: