հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է Թատերական շաբաթը

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է Թատերական շաբաթը

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում այսօր մեկնարկել է Թատերական շաբաթը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ 
 
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, շաբաթվա առաջին միջոցառումն աշակերտների շրջայցն էր թատրոնում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
 
Աշակերտները շրջել են թատրոնի տարածքում, ծանոթացել ետնաբեմում ընթացող աշխատանքներին, հանդիպել թատրոնի ստեղծագործական և տեխնիկական անձնակազմին։ Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև թատրոնի զարգացմանն ուղղված հարցեր։
 

  • Կիսվել: