երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պատկերազարդ մուլտֆիլմը

Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պատկերազարդ մուլտֆիլմը

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ  հունիսի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պակերազարդ մուլտֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։ 

Մուլտֆիլմը կցուցադրվի հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում: Պատկերազարդ մուլտֆիլմը պատմում է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ պատկերի ստեղծման պատմության մասին:

  • Կիսվել: