երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Սիրուշոյի 2 տարվա աշխատանքը` ARMAT-ը կհեռարձակվի եթեր

Սիրուշոյի 2 տարվա աշխատանքը` ARMAT-ը կհեռարձակվի եթեր

Երգչուհի Սիրուշոն սոցկայքի էջում հայտնել է ARMAT նախագծի` եթեր հեռարձակվելու մասին:

«Շուտով #ARMAT-ը կհեռարձակվի եթեր: Վերջապես. 2 տարվա աշխատանք: Հայաստանում կարող եք դիտել TV5 հեռուստաալիքով, ԱՄՆ-ում կհեռարձակվի USArmenia հեռուստաալիքով և, իհարկե, հասանելի կլինի համացանցում»,- գրել է երգչուհին։

Նշենք, որ Սիրուշոյի «ԱՐՄԱՏ» ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ին, որից հետո երգչուհին սկսել էր համանուն նախագածի աշխատանքները։

Երգչուհին ավելի վաղ հայտնել էր, որ «Արմատ» համերգաշարի նպատակը աշխարհի տարբեր երկրներում հայկական արմատները ներկայացնելն է, հայի ոգին բարձր պահելը և համախմբելը աշխարհով մեկ սփռված հայերին։ 

  • Կիսվել: