չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
«Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները չեղարկվել են

«Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնի համերգները չեղարկվել են

«Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի եւ 18-ի համերգները չեղարկվել են։ Այս մասին տեղեկանում ենք նրանց Ֆեյսբուքյան էջից։

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Սիմֆոնիկ Երեւան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի եւ 18-ի համերգները չեղարկվել են:

Ցավակցում ենք «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: