չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սիցիլիայում մեկնարկել են Հայաստանի հետ համատեղ ֆիլմի նկարահանումները

Սիցիլիայում մեկնարկել են Հայաստանի հետ համատեղ ֆիլմի նկարահանումները

Սիցիլիայում մեկնարկել են Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Բուլղարիայի և Նիդերլանդների հետ համատեղ «Ամրոց» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի ռեժիսորն է Ջեսիկա Վուդվորթը, իսկ հայկական կողմից համապրոդյուսերը Անժելա Ֆրանգյանն է:

Հայաստանը կինոյի նկարահանումներում ցուցաբերում է ֆինանսական ու ստեղծագործական մասնակցություն: Ֆիլմում նկարահանվում են հայ դերասան Սամվել Թադևոսյանը, հոլիվուդյան դերասանուհի Ջերալդին Չապլինը և շատ ուրիշներ:

Համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը պատմում է․ «Երբ ինձ ասացին, որ Ջեսիկա Վուդվորթը Հայաստանում է, և նա փնտրում է մարդու, որը տեղանքներ կփնտրի, կուղեկցի թիմին: Ես անմիջապես համաձայնեցի՝ մտածելով, որ իմ սիրելի վայրերը հայտնի ռեժիսորին ցույց տալու համար լավ հնարավորություն է։ Հայկական տեղանքները ռեժիսորի համար ստեղծագործելու իրական ներշնչանք դարձան։ Ավելի ուշ նրանք ինձ հրավիրեցին Նիդերլանդներ և առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը, չնայած ես նման մեծ նախագծի փորձ չունեի»։

«Ամրոց» ֆիլմի հանրահայտ ռեժիսորի խոսքով՝ «Հայաստանում ամեն ինչ կարծես վեր է կոնկրետ ժամանակին ու տեղանքին պատկանելուց, սա յուրօրինակ գրավչություն է»։

  • Կիսվել: