ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար 471 մլն դոլար դրամաշնորհ կհատկացվի

Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար 471 մլն դոլար դրամաշնորհ կհատկացվի

Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԼԻՖ) հոգաբարձուների գործադիր խորհուրդը հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած՝ Արմավիրի մարզի Բագարան գյուղի տարածքում գտնվող սահմանամերձ Շուշանավանք (7-րդ դ.) եկեղեցու վերականգնման դրամաշնորհային գումարը (471.674 ԱՄՆ դոլար):

ԿԳՄՍ նախարարության պատվերով և հատկացված միջոցներով Շուշանավանք եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը մշակել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Գիտանախագծային փաստաթղթերը, համաձայն սահմանված կարգի, քննարկվել են նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում և ստացել դրական եզրակացություն:

Դրամաշնորհային հայտը մշակել և ԱԼԻՖ-ի փորձագետների հետ հետագա քննարկումներն ապահովել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Հայտի ընդունման հարցում քաղաքական մակարդակով երկխոսությունն ապահովել է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ ի դեմս Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցչության:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ընթացքում ԱԼԻՖ-ի կողմից սա Հայաստանին տրամադրվող երկրորդ դրամաշնորհն է՝ Մատենադարանում արաբատառ ձեռագրերի վերականգնման լաբորատորիայի ստեղծման դրամաշնորհից հետո (74,836 ԱՄՆ դոլար):

  • Կիսվել: