երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ` Հրանտ Շահինյանի հիշատակմամբ

Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ` Հրանտ Շահինյանի հիշատակմամբ

2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, տեղեկանում ենք Կնետրոնական բանկի մամուլի ծառայությունից։ 

Դիմերես՝ Հրանտ Շահինյանի կողմից մարմնամարզական օղակների, նժույգաթափի վրա կատարվող վարժությունների ոճավորված պատկերներ:

Դարձերես՝ Հրանտ Շահինյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գ. Շահվերդյան, ճարտարապետ՝ Ս. Սարդարյան, 2014 թ.):

Էսքիզների հեղինակներ՝ Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Lալայան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

  • Կիսվել: