չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շնորհավորում եմ բոլորիս մշակութային կյանքի վերականգնման առիթով. նախարար

Շնորհավորում եմ բոլորիս մշակութային կյանքի վերականգնման առիթով. նախարար

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է բոլորին մշակութային կյանքի վերականգնման առիթով:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ:

Ուրախությամբ պետք է նշել, որ վաղվանից սկսած և առաջիկա օրերին մշակութային հաստատությունները կսկսեն ընդունել մեր քաղաքացիներին և հյուրերին` պահպանելով հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները:

Հետևե՛ք թանգարանների, գրադարանների, թատրոնների ու համերգասրահների, մշակութային պոակների պաշտոնական կայքերի և սոցցանցերի հաղորդագրություններին` տեղեկանալու բացման օրերի ու ժամերի, ներկայացումների ժամանակացույցերի մասին:

Շնորհավորում եմ բոլորիս մշակութային կյանքի վերականգնման առիթով՛՛:

 

  • Կիսվել: