հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շենքի սեփականատիրոջ կողմից ապօրինի փակվել են «Նաիրի» կինոթատրոնի դռները. հայտարարություն

Շենքի սեփականատիրոջ կողմից ապօրինի փակվել են «Նաիրի» կինոթատրոնի դռները. հայտարարություն

Այսօր առավոտյան սեփականատիրոջ՝ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԻ կողմից անօրինական փակվել է ՆԱԻՐԻ կինոթատրոնի մուտքի դռները և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք: Այս մասին տեղեկանում ենք Նաիրի կինոթատրոնի ֆեյսբուքյան էջից: 

Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Արդեն ամիսներ շարունակ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆՆ ամեն գնով փորձում է խոչընդոտել կինոթատրոնի բնականոն աշխատանքը: Մինչ այս ամենը փակել է տվել ելքի դռները՝ թույլ չտալով հանդիսատեսին օգտվել զուգարաններից: Անօրինական և ծիծաղելի պահանջ է ներկայացրել դատարան թե կինոդահլիճի նստարաններն ու պատերի մեջի դինամիկները պայմանագրի մեջ նշված չեն, կարծես թե հանդիսատեսը պետք է գետնին նստեր: Եվ ամենակարևոր ու անհասկանալի արարքը, որը այս անձի մասին շատ լուրջ մտածելու առիթ է տալիս՝ ՀԱՆԵԼ Է ՏՎԵԼ ՄԻՆՉ ԱՅԴ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՏԱՆԻՔԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ:

Նաև տարիներ շարունակ տարբեր անհիմն պատճառներով մերժել է շենքը ամբողջությամբ տալ վարձակալության և մեր սիրելի հանդիսատեսը չի կարողացել օգտվել հիմնական նախասրահից և երկրորդ դահլիճից: Իհարկե այս ամենի գլխավոր պատճառներից մեկը այն է, որ իր իսկ խոստովանությամբ՝ ՍՄԲԱՏ ՆԱՍԻԲՅԱՆԸ չի ուզում, որ ՆԱԻՐԻ կինոթատրոնի շենքը աշխատի որպես կինոթատրոն: Երևի ռեստորան, կամ բրենդային մոլ է ուզում դարձնել: Կարծում ենք, որ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ թույլ չի տա՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: