ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շառլ Ազնավուրի հուշարձանի բաց մրցույթի հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել

Շառլ Ազնավուրի հուշարձանի բաց մրցույթի հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել

Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթի 37 հայտ-էսքիզներից որևէ մեկը չի ընտրվել: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
 
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների ու մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը: Կհայտարարվի նոր մրցույթ:
 
Առաջիկա ավագանու նիստին կներկայացվի նախագիծ, որով կառաջարկվի արձանը տեղադրել Ազնավուրի անվան հրապարակում:

  • Կիսվել: