շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շառլ Ազնավուրի արձանը չի տեղադրվի Ֆրանսիայի հրապարակում

Շառլ Ազնավուրի արձանը չի տեղադրվի Ֆրանսիայի հրապարակում

Շառլ Ազնավուրի արձանի տեղադիրքը կփոխվի, կհայտարարվի նոր մրցույթ։ Այս որոշման նախագիծը ավագանու նիստում  ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը.

«Օգոստոսի 31-ին կայացած հանձնաժողովի նիստում ներկայացվեց բաց
մրցույթին մասնակցած 37 հայտ, որոնցից որևէ մեկը հավանության
չարժանացավ հանձնաժողովի կողմից: Բացի այդ, հանձնաժողովը, հաշվի առնելով մասնագիտական հանրույթի կարծիքը, միաձայն առաջարկեց իրականացնել նոր մրցույթ, ինչպես նաև դիտարկել հուշարձանը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրելու հնարավորությունը»,- հայտարարեց Սարգսյանը։ 

Ըստ նրա՝ Ֆրանսիայի հրապարակում Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրումը հնարավորություն չի ընձեռնի արվեստագետի երկրպագուներին, արվեստասերներին, զբոսաշրջիկներին՝ մոտենալ արձանին կամ պատշաճ կերպով հարգանքի տուրք մատուցել։

  • Կիսվել: