շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շաբաթներ առաջ ասում էինք, բոլորն արձագանքում էին՝ չի ստացվի. Հարությունյան

Շաբաթներ առաջ ասում էինք, բոլորն արձագանքում էին՝ չի ստացվի. Հարությունյան

Երբ մի քանի շաբաթ առաջ ասում էինք՝ դեկտեմբերի 31-ին երեկոյան համերգ ենք կազմակերպելու, բոլորի արձագանքը մեկն էր՝ չի ստացվի, մարդ չի գալու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում «Հավատում էինք, բայց որ այսպես...» վերտառությամբ գևառման մեջ գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երբ չորս օր առաջ տոմսերը հանվեցին վաճառքի, բոլորն ասում էին՝ անհնար է, տոմս չի վաճառվելու:

Չորս օր անց կարող եմ ասել, որ երկուսն էլ ստացվել է: Տոմս շատ քիչ է մնացել և այսօր կամ վաղը կսպառվեն, իսկ համերգը լինելու է շատ գեղեցիկ ու տոնական:

Եվ այս ամենը մեր բոլորի համախմբված աշխատանքի արդյունք է՝ ոլորտի ներկայացուցիչների, հանրության, բոլորի: Ամանորն ու Ծննդյան տոները նշելու նոր մշակույթ և միջավայր ձևավորելու կարևոր քայլեր են, դա անհնար է առանց հավատալու և փոխգործակցության:

Թանգարանների և թատրոնների աշխատաժամերն ու խաղացանկերը՝ այստեղ https://bit.ly/2QfibBM

# Նոր Ամանոր

# Նոր տարուն եկ թատրոն

# Բա թանգարան չեք գալու»:

Նախարարը նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև:

  • Կիսվել: