կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սերգեյ Մակովեցկին Երևանում հանդես կգա «Ոչ պատահական հանդիպում» անհատական ​​շոուով

Սերգեյ Մակովեցկին Երևանում հանդես կգա «Ոչ պատահական հանդիպում» անհատական ​​շոուով

Սերգեյ Մակովեցկու «Ոչ պատահական հանդիպում» մոնո ներկայացումը դեկտեմբերի 5-ին ժամը 19։30-ին Գ․Սունդուկյանի անվան թաթրոնի բեմում կլինի: Պրոդյուսերը Լեոնիդ Ռոբերմանն է:

Սերգեյ Մակովեցկին տաղանդավոր դերասան է, որին մեր երկրում ճանաչում են գրեթե բոլորը։ Եվ նա ոչ միայն Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, Ռուսաստանի Դաշնության դափնեկիր, այլ նաեւ ամենասիրված արտիստը, ում անունը միշտ հավաքում է թատերական դահլիճներ եւ բարձրացնում է հեռուստատեսության վարկանիշը՝ նրա մասնակցությամբ ֆիլմերի հեռարձակման ժամանակ։

Սերգեյ Մակովեցկու երեկոն կդառնա գլխավոր մշակութային միջոցառում մեր քաղաքում:

Հանդիսատեսն առաջին ձեռքից կլսի պատմություններ՝ կինոյում եւ թատրոնում աշխատելու, հետաքրքիր ռեժիսորների, դերասանների եւ այլ մարդկանց հետ հանդիպումների մասին, ովքեր հետք են թողել արտիստի կյանքում ու ստեղծագործությունների վրա։ Ծրագրում կլինեն մենախոսություններ ներկայացումներից եւ պոեզիաներ, կցուցադրվեն հազվագյուտ կադրեր Սերգեյ Մակովեցկու մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմերից։

Մակովեցկին առ այսօր ամենաուժեղ ռուս դերասաններից է, ով խաղում է բոլոր ժանրերում։

Դերասանը բացի պետական բարձր շքանշաններից եւ դափնիներից պարգեւատրվել է նաեւ շուրջ 30-ից ավել այլ անվանակարգերում, այդ թվում Մոսկվայի եւ Կոլոմնայի միտրոպոլիտի «Սուրբ Իննոկենտիոսի» շքանշանով՝ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ձեռամբ։

Մակովեցկին  խաղացել է 30-ից ավել թատրոններում եւ 50-ից ավել ֆիլմերում։

Դեկտեմբերի 5-ի ներկայացումը պայմանավորված է Հայաստանի եւ հայերի հանդեպ դերասնի սիրով, նշել է Միջազգային թաթերական ակադեմիայի ներկայացուցիչ՝  Նաիրի Մնացականյանը`հավելելով, որ Սերգեյ Մակովեցկու երեկոն կդառնա գլխավոր մշակութային միջոցառում մեր քաղաքում:

  • Կիսվել: