ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սեպտեմբերյան ագրեսիայից հետո գործունեությունը դադարեցրած Ջերմուկի պատկերասրահը վերաբացվել է

Սեպտեմբերյան ագրեսիայից հետո գործունեությունը դադարեցրած Ջերմուկի պատկերասրահը վերաբացվել է

Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի պատկերասրահ մասնաճյուղը (որը հիմնադրվել է 1972 թ.) կրկին բացել է դռները արվեստասերների համար՝
“Չորսի ցուցահանդես”-ի բացումով՝ նվիրված կանանց տոների միամսյակին։

Ջերմուկի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաների շնորհիվ, բացման արարողությունը առավել գեղեցիկ ու տպավորիչ է դարձել, իսկ հաջորդիվ Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը շնորհակալագրեր է հանձնել չորս նկարիչներին՝ մատաղ սերնդի և արվեստասեր հասարակության գեղագիտական ճաշակի բարձրացմանը նպաստելու համար։

Հիշեցնենք, որ սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկի պատկերասրահը դադարեցրել էր գործունեությունը։

Ջերմուկցի չորս նկարիչների՝ Վարդան Ավետյանի, Վանիկ Զոհրաբյանի, Սևադա Գրիգորյանի, Մհեր Հարությունյանի աշխատանքները կներկայացվեն մեկ ամիս:

 

 

  • Կիսվել: