ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սեպտեմբերի 9-ին կմեկնարկի Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

Սեպտեմբերի 9-ին կմեկնարկի Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19։30-ին, կկայանա Վիվալդիի ստեղծագործությունների ինքնատիպ երեկո, որով կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-22 թթ․ համերգաշրջանը:

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան, մենակատարներ՝ սոպրանո Սոֆյա Սայադյան, մեցցո-սոպրանո Մարիամ Ալոյան, սոպրանո Հենրիետտա Հարությունովա:

Համերգային ծրագրում կհնչեն Վիվալդիի Gloria, Nisi Dominus, Gelido In Ogni Vena, Սիմֆոնիա Սոլ մաժոր ստեղծագործությունները:

  • Կիսվել: